News

Unity Game Development Contest

Մոբայլ խաղերի մշակման մրցույթ Unity միջավայրում

AR Flag UK Flag
AR Flag UK Flag
News Image

Իմպրովիզ ընկերությունը հայտարարում է մրցույթ “Unity Game Development” խորագրով։ Մրցույթին կարող են մասնակցել Շիրակի մարզի այն դպրոցականներն ու ուսանողները, ովքեր տիրապետում են Unity միջավայրին և ունեն ցանկություն զարգացնելու ստեղծագործական ունակությունները։
«Խաղի լավագույն մշակում» անվանակարգում հաղթող ճանաչված մասնակիցը կստանա՝

  • 1000$  դրամական պարգև
  • Իմպրովիզ ընկերությունում աշխատանքային պրակտիկա անցնելու և թիմը համալրելու հնարավորություն
     

Մրցույթի  պայմանները՝ 

  • Իրականացնել ստորև նշված խաղի գաղափարը ցուցաբերելով անհատական մոտեցում  https://www.youtube.com/watch?v=q7ETlkkAJnY
  • Ունենալ Google Play Games Services կամ iOS Game Center ինտեգրելու և Leaderboard-ի հնարավորություն

Աշխատանքները ուղարկելուց հետո մրցույթի արդյունքները ամփոփող միջոցառման ժամանակ կորոշվի «Խաղի լավագույն մշակում» անվանակարգում հաղթող ճանաչված մասնակցի անունը։
Մրցույթին մասնակցելու համար գրանցվել հետևյալ  հղումով՝

https://docs.google.com/forms/d/1fOwJDga4lgJVrmJwvYu_Rdoi1aPWF7bt3wxTtrQzbxA/edit

Աշխատանքները ուղարկել improvis@improvismail.com էլ․ հասցեին:
Վերջնաժամկետ ՝ մարտի 10: