Ուրախությամբ հայտնում ենք, որ այս տարի ևս Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի սաները կմասնակցեն Ղազախստանի Աստանա քաղաքում կայանալիք 21-րդ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային (հունվարի 13-17, 2025)։
ԻՕԿ սաները հաղթահարել են դեկտեմբերի 20-ին կայացած մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ներքին նախընտրական փուլերը, և առավելագույն միավորներ հավաքած աշակերտները հնարավորություն են ստացել մեկնելու Ղազախստան և մասնակցելու միջազգային օլիմպիադային։
Թիմը գլխավորելու է Իմպրովիզ Աերոսփեյս ընդ դիֆենս ընկերության տնօրեն Արամ Բաղիյանը։ 21-րդ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային Իմպրովիզ օլիմպիական կենտրոնից մասնկացելու են՝
- Հակոբյան Հարություն (Ինֆորմատիկա) 11-րդ դասարան, Ֆոտոն վարժարան
- Մուրադյան Բորիս (Ինֆորմատիկա) 12-րդ դասարան, Ֆոտոն վարժարան
- Կիրակոսյան Արման (Ինֆորմատիկա) 10-րդ դասարան, Ֆոտոն վարժարան
- Համբարյան Մամիկոն (Ինֆորմատիկա) 8-րդ դասարան, 41-րդ հիմնական դպրոց
- Հարությունյան Սևադա (Մաթեմատիկա) 12-րդ դասարան, Ֆոտոն վարժարան
- Հակոբյան Լիլիթ (Մաթեմատիկա) 10-րդ դասարան, Ֆոտոն վարժարան
- Մեծոյան Արամ (Ֆիզիկա) 8-րդ դասարան, Ֆոտոն վարժարան
Նշենք նաև, որ առաջին անգամ Շիրակի մարզի համար հնարավորություն է ստեղծվել կազմել լիարժեք օլիմպիական թիմ, որտեղ մասնակիցները ծածկում են ինֆորմատիկա, մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները միասին։
Ավանդաբար մեր սաները ցուցաբերում են բարձր առաջադիմություն Ժաուտիկովյան օլիմպիադաներում և վերջին 3 տարիների ընթացքում նվաճել են 4 բրոնզե մեդալ։ Հուսով ենք, որ նվաճումները կլինեն շարունակական և այս տարի ևս կունենանք մեդալակիրներ։ Հաջողություն ենք մաղթում օլիմպիական թիմի աշակերտներին և մարզիչներին այս կարևոր ստուգատեսում։
We are delighted to announce that this year as well, students from the Improvis Olympic Center will participate in the 21st Zhautykov International Olympiad, to be held in Astana, Kazakhstan, from January 13 to 17, 2025.
IOC students successfully passed the internal preliminary rounds in mathematics and informatics held on December 20. The students with the highest scores have earned the opportunity to travel to Kazakhstan and compete in the international Olympiad.
The team will be led by Aram Bagiyan, Director of Improvis Aerospace and Defense. The students representing the Improvis Olympic Center at the 21st Zhautykov International Olympiad are:
- Harutyun Hakobyan (Informatics), Grade 11, Foton College
- Boris Muradyan (Informatics), Grade 12, Foton College
- Arman Kirakosyan (Informatics), Grade 10, Foton College
- Mamikon Hambaryan (Informatics), Grade 8, School No. 41
- Sevada Harutyunyan (Mathematics), Grade 12, Foton College
- Lilit Hakobyan (Mathematics), Grade 10, Foton College
- Aram Metsoyan (Physics), Grade 8, Foton College
We are proud to note that, for the first time, the Shirak region has managed to form a complete Olympiad team, with participants covering the subjects of informatics, mathematics, and physics.
Traditionally, our students have demonstrated excellent performance at the Zhautykov Olympiads, earning 4 bronze medals over the past 3 years. We hope this trend of success will continue, and we look forward to achieving medals this year as well. We wish the best of luck to the Olympiad team’s students and their coaches in this significant competition!