
Bronze medal at the 21st Zhautykov International Olympiad
Բրոնզե մեդալ ժաուտիկովյան 21-րդ միջազգային օլիմպիադայում

Ուրախ ենք հայտարարել, որ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի սան և մարզիչ Սևադա Հարությունյանը (Ֆոտոն վարժարան, 12-րդ դասարան) Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվող Ժաուտիկովյան 21-րդ միջազգային օլիմպիադայում մաթեմատիկա առարկայից արժանացել է բրոնզե մեդալի։
Այս հաղթանակը մաթեմատիկա առարկայից աննախադեպ է Շիրակի մարզի համար, քանի որ վերջին 9 տարիների ընթացքում առաջին անգամ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի է արժանացել Շիրակի մարզը ներկայացնող աշակերտը։
Շնորհավորում ենք Սևադային, մաղթելով նորանոր հաջողություններ առաջիկա մրցույթներում։ Շնորհավորում ենք նաև Ֆոտոն վարժարանի երկարամյա մանկավարժ և ԻՕԿ հոգաբարձուների խորհրդի անդամ տիկին Մանյակ Մութաֆյանին, ում ներդրումը Սևադայի հաղթանակների կայացման գործում անգնահատելի է։
Նշենք նաև, որ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնը, կարևորելով Շիրակի մարզի աշակերտների մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին, 2-րդ տարին անընդմեջ հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի աշակերտներից ձևավորված թիմին մասնակցել Ղազախստանում կայացող ամենամյա Ժաուտիկովյան օլիմպիադային:
Հ․ Գ․
Սա 2021 թ․-ից սկսած ԻՕԿ սաների կողմից նվաճված 9-րդ մեդալն է դպրոցականների միջազգային օլիմպիադաներում, որից 8-ը՝ ինֆորմատիկա և 1-ը՝ մաթեմատիկա առարկայից։