IOC achievements at the South Caucasus Open Championship
ԻՕԿ հաջողությունները Հարավային Կովկասի բաց առաջնությունում
ԻՕԿ թիմի առաջին կարգի դիպլոմը՝ Անդրկովկասյան երկրների շարքում
2024 թ. դեկտեմբերի 15-ին Թբիլիսի քաղաքում կայացած Հարավային Կովկասի բաց առաջնությունում (Open Championship of Southern Caucasus 2024-2025) Իմպրովիզ Օլիմպիական Կենտրոնի մարզիչներից կազմված թիմը Անդրկովկասյան երկրների համալսարանական թիմերի շարքում զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով 25 Ադրբեջանական և 22 Վրացական թիմերից։
Թիմը պարգևատրվել է 1-ին կարգի դիպլոմով, ինչը Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի համար հերթական մեծ հաջողությունն է այս անգամ՝ ուսանողական օլիմպիադաների շարքում։ Նշենք, որ առաջին հորիզոնականը նվաճել է ԵՊՀ առաջին թիմը, ինչի առիթով շնորհավորում ենք Սամվել Անդրեասյանին, Ռոբերտ Քոչարյանին և Համլետ Պետրոսյանին ու մաղթում հաջողություն եզրափակիչ փուլում։
Հարավային Կովկասի բաց առաջնության մրցանակակիրներն են՝
- Գևորգ Բոյախչյան (ԻՕԿ մարզիչ)
- Դավիթ Ենգոյան (ԻՕԿ մարզիչ)
- Հակոբ Այվազյան (ԻՕԿ մարզիչ)
Նշենք նաև, որ ԻՕԿ մարզիչներից Դավիթ Բադիշյանը, ԵՊՀ 4-րդ թիմի կազմում ընդգրկվել է մրցաշարի լավագույն 20 թիմերի շարքում։
Մեծ ուրախությամբ հավելենք, որ ԻՕԿ մարզիչ Հակոբ Այվազյանը մասնակցել է 2024 թվականի դեկտեմբերի 14-ին անցկացված անհատական մրցույթին և ստացել 2-րդ կարգի դիպլոմ։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ։