2024 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնի մրցանակաբաշխությունը, որը առանձնահատուկ էր ոչ միայն մեդալակիրների պարգևատրությամբ, այլև կենտրոնի չորս տարիների ձեռքբերումների ներկայացմամբ։
Միջոցառման ընթացքում հերթական անգամ անդրադարձ կատարվեց միջազգային օլիմպիադաների մեդալակիր աշակերտների բացառիկ նվաճումներին, ելույթ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները՝ ընդգծելով ռազմարդյունաբերական ծրագրերում մեր շրջանավարտների ներգրավվածությունը և այդ նախագծերի կարևորությունը։
Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնի միջազգային մրցույթների մեդալակիրներն են՝
Հակոբ Այվազյան
International Advanced Tournament in Informatics - բրոնզե մեդալակիր (2024)
Asia-Pacific Informatics Olympiad - արծաթե մեդալակիր (2024)
International Olympiad in Informatics - գովասանագիր (2024)
Արման Կիրակոսյան
European Junior Olympiad in Informatics - բրոնզե մեդալակիր (2024)
Դավիթ Բադիշյան
International Zhautykov Olympiad - բրոնզե մեդալակիր (2024)
Դավիթ Ենգոյան
International Zhautykov Olympiad - բրոնզե մեդալակիր (2023)
Գևորգ Բոյախչյան
International Zhautykov Olympiad - բրոնզե մեդալակիր (2022)
Ժորա Ունուպօղլյան
International Zhautykov Olympiad - բրոնզե մեդալակիր (2022)
Մրցանակաբաշխության ժամանակ ելույթներով հանդես եկան՝
- Improvis Aerospace and Defense ընկերության տնօրեն Արամ Բաղիյանը (տ․գ․թ․, պահեստազորի մայոր),
- Improvis Aerospace and Defense ընկերության ռազմագիտական խորհրդատու Արտակ Ավետիսյանը (պահեստազորի փոխգնդապետ),
- Improvis Aerospace and Defense ընկերության ռազմագիտական խորհրդատու Արտակ Կոստանյանը (պահեստազորի գնդապետ)։
Մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ չորս տարի առաջ Գյումրիում հիմնված Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնը, որի քայլերն ուղղված էին բնագիտական առարկաների օլիմպիական ճյուղի զարգացմանը, նշանակալից արդյունքներ է գրանցել, և այսօր մենք կարող ենք հպարտանալ մեր կենտրոնի ձեռքբերումներով, որոնք նպաստել են միջազգային օլիմպիադաներում Շիրակի մարզի ավելի պատշաճ ներկայացմանը։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր առաքելությունն ու ոգեշնչում են սերունդներին՝ ձգտելու նոր բարձունքների։
Շանթ հեռուստաընկերության կողմից Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնի մրցանակաբաշխության մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝
https://youtu.be/DHeBmWLm0Uw?si=NY1XhoLrDcdmOQhH