
Ուրախ ենք հայտարարել, որ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի սան և մարզիչ Մամիկոն Համբարյանը 2025-2026 ուստարվա Ինֆորմատիկա առարկայի Stelele Informaticii (Ինֆորմատիկայի աստղեր) միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։
- Կազմակերպման վայրը՝ ք. Բուխարեստ, Ռումինիա
- Մասնակցության ձևաչափը՝ առցանց
- Անցկացման ժամկետները՝ 2025 թ., հոկտեմբերի 17-ից 20-ը
Նշենք նաև, որ այս ձեռքբերումը թվով 16-րդ մեդալն է միջազգային օլիմպիադաներից՝ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի հիմնադրումից ի վեր (2020 թ․)։
Շնորհավորում ենք Մամիկոնին, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցին և ԻՕԿ մարզչական կազմին հերթական նվաճումը գրանցելու առթիվ։


