
Bronze medals at the 22st Zhautykov International Olympiad
ԻՕԿ աշակերտների բրոնզե մեդալը 22-րդ միջազգային օլիմպիադայում

Իմպրովիզ օլիմպիական կենտրոնում կրկնակի նվաճում է գրանցվել:
2026 թ․ հունվարի 10-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող 22-րդ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում ԻՕԿ երկու աշակերտ ինֆորմատիկա առարկայից արժանացել են բրոնզե մեդալի՝
- Հարություն Հակոբյան (Ֆոտոն վարժարան, 12-րդ դասարան)
- Մամիկոն Համբարյան (Գյումրու թիվ 41 հմ/դ, 9-րդ դասարան)
Այս հաջողությունը նշանակալի է Շիրակի մարզի համար․ միջազգային օլիմպիադայում մարզը ներկայացնող միանգամից երկու աշակերտ արժանացել են բրոնզե մեդալի՝ կրկնելով 2021 թվականին Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի սաների գրանցած արդյունքը։
Հատկանշական է նաև այն, որ Հայաստանյան ընտրական փուլի արդյունքներում 10 աշակերտներից 4-ը եղել են Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի սաները՝ այդպիսով առաջին անգամ Գյումրին կազմել է ընդհանուր մասնակիցների 40%-ը։
Ջերմորեն շնորհավորում ենք Հարութին և Մամիկոնին, ինչպես նաև մարզիչներ՝ Բոյախչյան Գևորգին և Ենգոյան Դավիթին, ովքեր ոչ միայն կարողացան պատրաստել այս բարդ մրցույթին նվիրելով մեզ այս բերկրալի հաղթանակը, այլ նաև գլխավորեցին ԻՕԿ աշակերտական թիմի մասնակցությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում ։
Նշենք նաև, որ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնը, կարևորելով Շիրակի մարզի աշակերտների մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին, 3-րդ տարին անընդմեջ հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի աշակերտներից ձևավորված թիմին մասնակցել Ղազախստանում կայացող ամենամյա Ժաուտիկովյան օլիմպիադային:
Միացե՛ք Իմպրովիզ օլիմպիական կենտրոնին Patreon-ում՝ աջակցելով կրթությանը և ապագա հաղթանակներին։ https://www.patreon.com/c/Improvis

