News

InfO(1) Cup International Olympiad 2026

InfO(1) Cup միջազգային օլիմպիադա 2026

AR Flag UK Flag
AR Flag UK Flag
News Image

infO(1) Cup միջազգային ծրագրավորման 10-րդ մրցույթում Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի սան և մարզիչ Մամիկոն Համբարյանը արժանացել է բրոնզե մեդալի։ Հայաստանը հանդես է եկել 4 մասնակիցներից կազմված թիմով, որի կազմում ընդգրկված էին 3 մասնակից Երևանից և 1 մասնակից Շիրակի մարզից։

Կազմակերպման վայրը՝ Ք. Պլոեշտի, Ռումինիա,
Անցկացման վայրը՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց /առցանց/
Անցկացման ժամկետները՝ 2026 թվական, փետրվարի 6-ից 8-ը։

Նշենք նաև, որ կենտրոնի հիմնադրումից ի վեր (2020 թ․) այս ձեռքբերումը թվով 20-րդն է միայն միջազգային օլիմպիադաներից, և 56-րդը՝ և՛ միջազգային և՛ ներհայաստանյան օլիմպիադաներից։
Ջերմորեն շնորհավորում ենք Մամիկոնին (Գյումրու թիվ 41 հմ/դ), ինչպես նաև Հայաստանի պատվիրակության մյուս մեդալակիրներին՝ մաղթելով շարունակական ձեռքբերումներ։
Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնում դասընթացները բացառապես անվճար են։ Դարձեք մեր հաղթանակների կերտման հովանավոր՝ պատրեոնում