News

Fizmat Artificial Intelligence Olympiad 2025

ԱԲ միջազգային օլիմպիադա 2025

AR Flag UK Flag
AR Flag UK Flag
News Image

ԻՕԿ սաների առաջին բրոնզե մեդալը՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում։
Ուրախությամբ հայտնում ենք, որ 2025 թ. հոկտեմբերի 30–31-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում արդեն երկրորդ տարին անցկացվող Ֆիզմաթ Արհեստական Բանականության Օլիմպիադայում (FAIO 2025) Իմպրովիզ Օլիմպիական Կենտրոնը ներկայացրել են չորս թիմեր՝

Թիմ 1 – Արտյոմ Հովհաննիսյան, Լիլիթ Հակոբյան, Արամ Մինասյան (Ֆոտոն վարժարան)
Թիմ 2 – Գուրգեն Բայբուրդյան, Մկրտիչ Գաբրիելյան, Արամ Մեծոյան (Ֆոտոն վարժարան)
Թիմ 3 – Սամվել Սահակյան, Կարեն Մարտիրոսյան, Արծրուն Մարտիրոսյան (Ֆոտոն վարժարան)
Թիմ 4 – Սիլվա Խաչատրյան, Նարեկ Պետրոսյան (Ֆոտոն վարժարան):

Առաջին թիմը (Արտյոմ Հովհաննիսյան, Լիլիթ Հակոբյան, Արամ Մինասյան) արժանացել է պատվավոր բրոնզե մեդալի՝ դառնալով Գյումրի քաղաքի առաջին թիմային հաղթանակ կերտող թիմը ԱԲ միջազգային մրցույթներում։
Չորս թիմերն էլ 2025 թ․ սեպտեմբերին՝ հաղթահարելով առաջին փուլը, իրավունք են ստացել մասնակցել եզրափակիչ փուլին։ Ծնողների և ԻՕԿ համատեղ ֆինանսավորմամբ կազմվել է ԻՕԿ պատվիրակությունը, որը տ․ գ․ թ․ Արամ Բաղիյանի և թիմերի արհեստական բանականության մարզիչ Ժորա Ունուպօղլյանի գլխավորությամբ գործուղվել է Ղազախստանի Ալմաթի քաղաք։
Նշենք, որ առաջին փուլի անցողիկ շեմը հաղթահարվել է բացառապես տիկին Մանյա Մութաֆյանի կողմից կազմակերպված ԱԲ ուղղվածությամբ մաթեմատիկական դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ։ Վերջնական հաղթանակի կերտման համար հայտնում ենք մեր շնորհակալական խոսքերը տիկին Մ․ Մութաֆյանին, ինչպես նաև ԻՕԿ մարզիչ Ժորա Ունուպօղլյանին, ով ընդամենը մեկ ամսվա ընթացքում կարողացավ կազմակերպել ԱԲ խորացված դասընթացներ անցողիկ շեմը հաղթահարած աշակերտների համար և նվիրել մեզ այս բաղձալի հաղթանակը։
Շնորհավորում ենք մեդալակիր աշակերտներին, ԻՕԿ պատվիրակության անդամներին, Ֆոտոն վարժարանին և ԻՕԿ մարզիչներին այս մեծ նվաճման առթիվ։