News

European Junior Olympiad in Informatics 2025

Եվրոպայի ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա 2025

AR Flag UK Flag
AR Flag UK Flag
News Image

2025 թ․ ուսումնական տարին Իմպրովիզ օլիմպիական կենտրոնում մեկնարկեց օլիմպիական փայլուն հաղթանակով։
ԻՕԿ սան և մարզիչ Մամիկոն Համբարյանը միջազգային օլիմպիադաներում Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի նվաճած մեդալների շարքը համալրեց ևս մեկով․ նախ՝ հաղթահարելով ներազգային ընտրական փուլերը ընդգրկվեց ՀՀ օլիմպիական հավաքականի կազմում, ապա՝ 2025 թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը Բուլղարիայի Շումեն քաղաքում կայացած Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային օլիմպիադայում (eJOI), արժանացավ բրոնզե մեդալի։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի սաները պատվով ներկայացնում են ԻՕԿ-ում ստացած գիտելիքներն ու հմտությունները՝ միջազգային ասպարեզում արժանանալով բրոնզե մեդալի։ Հատկանշական է, որ մայրաքաղաքի աշակերտներից բացի միայն Շիրակի մարզի Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի սաներն են վերջին երկու տարում հաղթահարել ներհայաստանյան ընտրական փուլերը և բացառիկ հնարավորություն ստացել մասնակցելու միջազգային օլիմպիադային։
Այս ձեռքբերումը թվով 14-րդ մեդալն է միջազգային օլիմպիադաներից՝ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի հիմնադրումից ի վեր (2020 թ․)։
Ջերմորեն շնորհավորում ենք Մամիկոնին (Գյումրու թիվ 41 հմ/դ), ինչպես նաև Հայաստանի պատվիրակության մյուս մեդալակիրներին՝ մաղթելով շարունակական ձեռքբերումներ։