Ուրախ ենք հայտարարել, որ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի սաները հաղթահարելով ներհայաստանյան ընտրական փուլերը ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության ինֆորմատիկայի օլիմպիական հավաքականներում։
Մամիկոն Համբարյանը ընդգրկվել է մինչև 9-րդ դասարանցիների հավաքականում և մասնակցելու է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը Բուլղարիայի Շումեն քաղաքում անցկացվող Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային օլիմպիադային (EJOI)։ Նշենք նաև, որ հայաստանյան ընտրապայքարի մասանակիցների ցանկում Մամիկոնը ընդհանուր միավորների հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Սուսաննա Գրիգորյանը հուլիսի 14-20-ը Գերմանիայի Բոնն քաղաքում մասնակցելու է Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների օլիմպիադային (EGOI)։ Առաջին անգամ է, որ Գյումրիից աշակերտուհի է ընդգրկվել Հայաստանի աղջիկների ինֆորմատիկայի օլիմպիական հավաքականի կազմում։
Ուրախ ենք նշել, որ երկրորդ տարին շարունակ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող մասնակիցների ցանկը համալրվում է Շիրակի մարզի միանգամից երկու աշակերտներով։
We are delighted to announce that students of the Improvis Olympic Center have successfully passed the national selection stages and have been included in the Informatics Olympiad National Teams of the Republic of Armenia.
Mamikon Hambaryan has been selected for the team of students up to 9th grade and will participate in the European Junior Olympiad in Informatics (EJOI), which will take place in Shumen, Bulgaria, from August 29 to September 4. It’s also worth noting that Mamikon secured the top position in the national selection round based on total points.
Susanna Grigoryan will represent Armenia at the European Girls’ Olympiad in Informatics (EGOI), to be held in Bonn, Germany, from July 14 to 20. This marks the first time a female student from Gyumri has joined Armenia’s Girls’ Informatics Olympiad Team.
We are also pleased to highlight that, for the second year in a row, two students from Shirak region have been selected to represent Armenia at the International Olympiad in Informatics.