News

Results of the Republican Olympiad in Informatics by school

Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադայի արդյունքները ըստ դպրոցների

AR Flag UK Flag
AR Flag UK Flag
News Image

2024-2025 ուստարվա Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները՝ ըստ դպրոցների։

  • 6-9-րդ դասարանների խմբում Իմպրովիզ oլիմպիական կենտրոնը գրավել է 2-րդ հորիզոնականը՝ արժանանալով մեկ 1-ին կարգի դիպլոմի և մեկ գովասանագրի։
  • 10-12-րդ դասարանների խմբում Իմպրովիզ օլիմպիական կենտրոնը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով մեկ 3-րդ կարգի դիպլոմի։

Նշենք նաև, որ Շիրակի մարզից հանրապետական փուլին մասնակցած բոլոր աշակերտները հանդիսանում են Իմպրովիզ Օլիմպիական Կենտրոնի սաներ։ Իմպրովիզ օլիմպիական կենտրոնի գործունեության 5 տարիների ընթացքում առաջին անգամ համահայկական ստուգատեսում հաջողվել է գրավել 2-րդ հորիզոնականը 6-9 դասարանցիների դասակարգման մեջ։ Շնորհավորում ենք ԻՕԿ սաներին, նրանց ծնողներին և մարզիչներին այս կարևոր ձեռքբերման համար։

Իմպրովիզ օլիմպիական կենտրոնում դասընթացները բացառապես անվճար են և նպատակ ունեն մարզերում բացահայտել շնորհալի աշակերտներին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մրցակցել մայրաքաղաքի լավագույն դպրոցների աշակերտների հետ։