
ԻՕԿ սաների Ինֆորմատիկայի օլիմպիադայում գրանցած հերթական հաջողությունը։
2024-2025 ուստարում Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնի 11 աշակերտ հաջողությամբ հաղթահարել է Ինֆորմատիկայի օլիմպիադայի նախորդ փուլերը և հասել է հանրապետական փուլ:
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ հանրապետական փուլի արդյունքում ունենք երեք մրցանակակիր։ Հատկապես առանձնահատուկ է այն փաստը, որ ԻՕԿ սան Մամիկոն Համբարյանը 6-9-րդ դասարանների մասնակիցների ցանկում միակ աշակերտն է, որ արժանացել է 1-ին կարգի։
Մեր մրցանակակիրներն են՝
- Մամիկոն Համբարյան - I կարգ (Գյումրու թիվ 41 հմ/դ)
- Արման Կիրակոսյան - III կարգ (Գյումրու Ֆոտոն վարժարան)
- Արամ Մեծոյան - Գովասանագիր (Գյումրու Ֆոտոն վարժարան)
6-9-րդ դասարանների խմբում գրանցվել է աննախադեպ արդյունք. ամբողջ հանրապետության մասնակիցների մեջ միայն Շիրակի մարզի (ԻՕԿ) աշակերտին է հաջողվել հավաքել առավելագույն միավոր Ինֆորմատիկայի օլիմպիադայի բոլոր փուլերում։
2024-2025 ուստարվա Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլ անցած մասնակից աշակերտների 23%-ը կազմել են Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնի սաները, իսկ մնացյալ 77%-ը Երևանյան առաջատար դպրոցների սաները։
Շնորհավորում ենք, այս կարևոր ձեռքբերման համար և մաղթում նոր հաջողություններ առաջիկա մրցույթներում։