News

Republican Olympiad in Informatics 2026

Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադա 2026

AR Flag UK Flag
AR Flag UK Flag
News Image

ԻՕԿ աշակերտների Ինֆորմատիկայի օլիմպիադայում գրանցած հերթական հաջողությունը։
2025-2026 ուստարում Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնի 7 աշակերտ հաջողությամբ հաղթահարել է Ինֆորմատիկայի օլիմպիադայի նախորդ փուլերը և հասել է հանրապետական փուլ:
Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ հանրապետական փուլի արդյունքում ունենք 6 մրցանակակիր։ Հատկապես առանձնահատուկ է այն փաստը, որ ԻՕԿ սան Մամիկոն Համբարյանը 6-9-րդ դասարանների մասնակիցների ցանկում միակ աշակերտն է, որ արժանացել է 1-ին կարգի դիպլոմի։

Մեր մրցանակակիրներն են՝

  • Մամիկոն Համբարյան - I կարգ (Գյումրու թիվ 41 հմ/դ)
  • Արման Պողոսյան- III կարգ (Գյումրու N7 հմ/դ)
  • Արման Կիրակոսյան- III կարգ (Գյումրու Ֆոտոն վարժարան)
  • Հարություն Հակոբյան - Գովասանագիր (Գյումրու Ֆոտոն վարժարան)
  • Վոլոդյա Գրիգորյան - Գովասանագիր (Գյումրու ՀԱՊՀ ա/դ)
  • Կամո Հարությունյան - Գովասանագիր (Գյումրու Ֆոտոն վարժարան)

2025-2026 ուստարվա Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրների 21,4%-ը կազմել են Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնի սաները, իսկ մնացյալ 78,6%-ը Երևանյան առաջատար դպրոցների սաները։
Ստորև տեղադրված գրաֆիկներում կարող եք տեսնել 2019-2026թթ․ ինֆորմատիկայի հանրապետական փուլի մրցանակակիրների վիճակագրությունը ըստ մարզերի:

Դիագրամ 1՝ Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանարապետական փուլի մրցանակակիրները

Դիագրամ 2՝ Ինֆորմատիկայի օլիմպիադա, Շիրակի մարզ

Իմպրովիզ Օլիմպիական կենտրոնում դասընթացները բացառապես անվճար են։ Դարձեք մեր հաղթանակների կերտման հովանավոր՝ պատրեոնում: