The 3rd International Exhibition of Defense Technologies "ArmHighTech-2022" took place in the period 31 March to 02 April 2022 at the Karen Demirchyan Sports and Concerts Complex.
The purpose of the exhibition is to create a unique platform to promote and study the local market, advance modern technologies and services, find partners and investors, establish cooperative relations, and strengthen partnerships.
The 3rd International Exhibition of Defense Technologies "ArmHighTech 2022" presented defense solutions - equipment using advanced technologies.
"Improvis Aerospace and Defense" company also participated in the exhibition of defense technologies and presented three products and solutions.
- Artificial intelligence-based solutions for automatic detection and high-speed recognition of armament and military equipment.
- Computer vision-based autonomous solutions for estimating and transforming the geodetic coordinates of observed targets via simple video cameras without the use of laser rangefinders․
- Augmented reality-based concept for remote control of weapons, military equipment, and their networks, which in this case is implemented by controlling the rotation of a camera mounted in a gimbal using the operator's head movements and is able to select a target from a set of detected and tracked targets using augmented reality tools.
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ և ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերությունները:
«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացվել են պաշտպանական լուծումներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սարքավորումներ:
«Իմպրովիզ Էյրոսփեյս ընդ Դիֆենս» ընկերությունը ևս մասնակցել է պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին և ներկայացրել 3 ծրագրասարքային համակարգ.
- Արհեստական բանականության կիրառմամբ սպառազինության և ռազմական տեխնիկայի ավտոմատ հայտնաբերման և ճանաչման ճշգրիտ լուծումներ։
- Համակարգչային տեսողության հիման վրա կառուցված տեսախցիկով դիտարկվող նշանակետերի գեոդեզիական կոորդինատների հաշվարկի և դրանց ձևափոխությունների լուծումներ, որտեղ հնարավորություն է ստեղծվել այս դասի խնդիրները լուծել առանց լազերային կամ այլ տեխնիկական հեռաչափման սարքերի։
- Լրացված իրականության միջոցով սպառազինության, ռազմական տեխնիկայի և դրանց ցանցերի հեռակառավարման կոնցեպտ, որն իրականացվում է գլխի շարժումների միջոցով հենաշարժուն հարթակի վրա տեղադրված տեսախցիկի պտույտների կառավարման, դրանից ստացվող տեսակադրերում օբյեկտների ավտոմատ ուղեկցման և ստացված տեսապատկերի վրա նշանակետերի ընտրության և այլ գործողությունների իրականացման հնարավորությամբ` լրացված իրականության միջոցներով։